Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Փրկություն չի լինելու, հետհաշվարկը սկսվել է

Փրկություն չի լինելու, հետհաշվարկը սկսվել է
12.03.2025 | 19:39

Իրական նվիրյալների դեմ կռվում են երկու ճակատով՝ Բաքվից պահանջում են իրենց հանձնել Արցախի ազատամարտի մասնակից-հերոսներին, զուգահեռ «դատում են» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին և տանջամահ են անում Ռուբեն Վարդանյանին, իսկ Երևանում, թշնամու հետ սինխրոն աշխատելով, շինծու գործեր են հարուցում նվիրյալների դեմ, ՀՀԿ-ի դեմ, բոլոր այն մարդկանց, ովքեր ի սկզբանե դեմ են եղել, կռիվ են տվել, պայքարել են ՀՀ-ում իշխանությունը զավթածների դեմ։

Օրինակները գնալով շատանալու են, քանզի իշխանազավթները այլևս կորցրել են ինքնատիրապետումը։ Սրանք հասկանում են, որ իրենք չեն կարող ժամկետները ձգել մինչեւ ընտրություն, Գյումրին լակմուսի թուղթ դարձավ։ Արդեն ոչ թե իրենք իրենց գժի տեղ են դնում, այլ՝ առաջնորդվում են անմեղսունակի սինդորմով, սխալմամբ հույս ունենալով, որ իրենց այս քայլերը իրենց կփրկեն։ Չի լինելու փրկություն, հետհաշվարկը սկսված է։

Այսօր նիկոլի համար «աշխատող» դատախազը միջնորդություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու, քրգործեր են կարվել Արման Սահակյանի, նաև՝ Սերժ Սարգսյանի դեմ՝ «կրկին փորձիր»-ի տարբերակով։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ երրորդ շինծու մեղադրանքն են «թխել»։

Տասնյակ կուսակցականների և համակիրների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, կիրառվել են տարբեր սահմանափակումներ։

Դե, իսկ ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դեռ անազատության մեջ է, արդեն շուրջ երկու տարի։ Այս ոչ ադեկվատ, ոչ իրավաչափ պահվածքը վկայությունն է այս վայ-իշխանությունների վախի։ Նաև՝սրանց կողմից հերթական թրքահաճո, ընդդեմ Հայաստանի սպասվող քայլերի։

Սրանք շատ լավ զգում են, որ իրենց վերջին շնչառությունն է, հասկանում են, որ իրենց ժամկետները սեղմում են և անցել են կոշտ տեռորի։

ՈՒ երբ այս իրավիճակում, իրենց ընդդիմադիր համարող անձեր, փորձում են կրկին ցեխ նետել ՀՀԿ-ի ուղղությամբ, վայրահաչել Սերժ Սարգսյանի ուղղությամբ, մոռանում են, որ արդեն յոթ տարի իրենց և այլոց նետած ցեխը ՀՀԿ-ին չի դիպչում (քանզի 2018-ից ցայսօր ՀՀԿ-ն եղել և մնում է այս զավթիչների միակ ռեալ ընդդիմությունը), մինչդեռ իրենց ձեռքերը այդպես էլ մնում են կեղտոտ։

12․03․2025

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 3203

Մեկնաբանություններ